Beeline-ում մեկնարկեց Beeline Pro 6 նոր սմարթֆոնի վաճառքը

Beeline-ում մեկնարկեց Beeline Pro 6 նոր սմարթֆոնի վաճառքը

Beeline–ի գրասենյակներում մեկնարկեց Beeline Pro 6 նոր սմարթֆոնի վաճառքը, որն աշխատում է 4G/LTE ցանցում և ունի երկու քարտի հնարավորություն։ Սմարթֆոնի արժեքը կազմում է 35 900 դրամ և այն տրամադրվում է «Սմարթ 1500» կանխավճարային սակագնային փաթեթի (ՍՓ) հետ միասին: Մինչև 2017թ-ի սեպտեմբերի 1-ը «Սմարթ 1500» ՍՓ-ին միացված Beeline Pro 6 սմարթֆոն գնելիս հաճախորդը կստանա հնարավորություն ձեռք բերել Beeline Pro 5, Beeline Pro 4, Beeline Fast կամ Beeline Smart Pro երկրորդ բրենդային սմարթֆոններից որևէ մեկը 20% զեղչով: Հաճախորդին սմարթֆոնների հետ միասին տրամադրվում է «Սմարթ 1500» կանխավճարային սակագնային փաթեթը, որի շրջանակում մեկ ամսվա ընթացքում բաժանորդը կստանա 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, 1500 ՄԲ, 150 SMS հաղորդագրություն, ինչպես նաև առանց տարֆիկացման BeeTV հավելվածի միջոցով 10 հեռուստաալիքների դիտման հնարավորություն: «Նախորդ մոդելի հետ համեմատ, Beeline Pro 6-ում կատարելագործվել է որոշ գործառույթներ, մասնավորապես բարելավել է հիմնական և դիմային տեսախցիկների որակը, դիզայնն ավելի գրավիչ է դարձել, ինչպես նաև բարձրացել է հեռախոսի արդյունավետությունը: Beeline-ը շարունակում է ավելացնել բյուջետային մոդելի սմարթֆոնների տեսականին, որոնք աշխատում են 4G ցանցում և թույլ է տալիս օգտատերերին ըստ արժանավույն գնահատել Beeline-ի պարզ և հարմար ծառայությունները» - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Beeline Pro 6 սմարթֆոնն ունի գրավիչ և ժամանակակից դիզայն, աշխատում է Android 7.0 օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի՝ 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Սմարթֆոնում տեղադրված է սենսորային IPS էկրան, հեռախոսն աշխատում է 4G/LTE ցանցում: Beeline Pro 6 սմարթֆոնի ձեռքբերման պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում: