Քաղաքական տգիտությունը Հայաստանում երբեք այսքան լկտի, անզուսպ չի եղել

«Մեր երկիրը չի փակվել, կլինեն նախաձեռնություններ, կլինեն որոշակի ներդրումներ, բայց օբյեկտիվորեն Հայաստանը պատրաստ չի որևէ ներդրում թույլ տալու, համակարգն այդպիսինն է: Դա չի նշանակում որ չեն լինի ներդրումներ: Կլինեն նախաձեռնություններ, նախագծեր, որ հաջողությամբ կիրականացվեն, բայց չի նշանակում, որ աշխարհը ձգտելու է այստեղ խնդիրներ լուծել: Հայաստանը մնում է գերկոռումպացված, օլիգարխիկ համակարգով երկիր: Ադեն բանը բանից անցավ վերջին ընտրություններից հետո, պառլամենտը գրավել են: Քաղաքական տգիտությունը երբեք այսքան անկաշկանդ ու լավ չի զգացել Հայաստանում, այսքան անզուսպ, լկտի չի եղել, այս անգամ ամեն ինչ ոչնչացվեց», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը` անդրադառնալով հանգամանքին, որ հայաստանյան 1400 ներդրողներ Վրաստանում են որոշում ներդրում անել այն բանից հետո, երբ Վրաստանի հետ կնքվեց Մետաքսի ճանապարհի վերաբերյալ համաձայնագիր: Մանրամասները՝ տեսանյութում: