««Մանչեսթեր Յունայթեդի» Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է». New york times-ը հայ ֆուտբոլիստի մասին

««Մանչեսթեր Յունայթեդի» Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է». New york times-ը հայ ֆուտբոլիստի մասին

Հեղինակավոր New york times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: ««Մանչեսթեր Յունայթեդի» Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է» վերնագրված նյութում նշվում է, որ այսօր կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում «Այաքսին» հաղթելու դեպքում  Մխիթարյանը ոչ միայն իրեն մեդալ կբերի այլև Հայաստանին: Այս կերպ նա աշխարհին կրկին կհիշեցնի Հայաստանի մասին տեղեկացնելով նաև որտեղ է այն գտնվում: Հոդվածագիրը նշում է, որ Մխիթարյանը մշտապես հաճախում է Մանչեսթերում գտնվող հայկական պանդոկներից մեկը, որը գործում է 1968 թվականից: Շնորհիվ հայ ֆուտբոլիստի այդ  պանդոկը մեծ ճանաչում է ձեռք բերել քաղաքում: Ի դեպ, մեր հավաքականի ավագը վերջին անգամ կինոթատրոն է այցելել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը դիտելու նպատակվով: «Ուր էլ գնան հայերը նրանք իրենց շուրջ ստեղծում են նոր Հայաստան»,- New york times-ը մեջբերել է Մխիթարյանի արված հայտարարությունը Մանչեսթերի ֆուտբոլի ակադեմիայում, որի ժամանակ մեր ֆուտբոլիստը խոսել է մասնավորապես 301 թվականին Հայաստանի կողմից առաջինը ընդունված Քրիստոնեության մասին: Պարբերականն անդրադարձել է նաևՄխիթարյանի խաղային որակներին հայ կիսապաշտպանին անվանելով մեծ պրոֆեսիոնալ: