Արտաշատի քաղաքապետի մեր թեկնածուն նույնպես կլինի հեղինակություն. ՀՀԿ

Առաջիկայում սպասվում են Արտաշատի քաղաքապետի ընտրություններ: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ՀՀԿ-ն արդյո՞ք ունի վերջնական որոշում, թե ով է լինելու իրենց թեկնածուն, ՀՀԿ խմաբկցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ քննարկում դեռևս չի եղել, բայց համայնքներում ցանկացած ընտրության ժամանակ քննարկում է լինում ԳՄ նիստում: Անդրադառնալով դիտարկմանը, որ շրջանառվում է Հովհաննես Ղազարյանի անունը, ով բազմիցս սկանդալների կիզակետում է եղել, Վ. Բաղդասարյանը նշեց. «Ես չեմ ցանկանում հետաքրքրացնել մամուլի էջերեը, երբ որ կունենանք թեկնածու, կներկայացնենք մեր հիմնավորումները»: Արտաշատում և Արարատի մարզում նախկին վարչապետը մեծ հեղինակություն ունի, մտահոգություն չկա՞, որ «Ծառուկյան» դաշինքը լուրջ մրցակից կլինի և կարող է ՀՀԿ-ին հաղթել. ի պատասխան այս հարցի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ես չեմ ժխտում պարոն Աբրահամյանի հեղինակությունը, բայց մենք կմտածենք այնպիսի թեկնածու առաջադրել, որը նույնպես հեղինակություն կունենա և կընդունվի հանրության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում: