Չի բացառվում, որ «Ելք»-ը կողմ քվեարկի կառավարության ծրագրին

Մի քանի օր հետո կառավարությունը կհաստատվի և Ազգային ժողովին կներկայացնի իր ծրագիրը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե «Ելք» դաշինքն ինչ ակնկալիք ունի կառավարության նոր ծրագրից, արդյո՞ք բոյկոտն այլընտրնաք չունի «Ելք»-ի համար, «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց. «Մենք կանխակալ վերաբերմունք չունենք, կներկայացվի ծրագիրը, կտեսնենք ինչ է պարունակում, ինչով կարող ենք հարստացնել ծրագիրը, կքննարկենք և երբ որ ծրագիրը պատրաստ լինի, ամեն ինչ պարզ կլինի»: Հաշվի առնելով կառավարության 7-8 ամիսների աշխատանքը, որ շատերն անպտուղ են համարում, և այն, որ «Ելք»-ն ակնկալիքներ չուներ կառավարության գործունեությունից, Գորգիսյանը նշեց. «Ակնկալիքներ չունեինք, ամեն դեպքում նոր ձևավորվում է, կարծում եմ շատ պաշտոնյաներ կփոխվեն, ժամանակը ցույց կտա, չի բացառվում որ «Ելք»- ը կողմ կքվեարկի կառավարության ծրագրին, կախված է նախագծից և շատ այլ հանգամանքներից: Մանրամասները՝ տեսանյութում: