Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները որոշակի աճ են գրանցել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները: WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0.06%-ով՝ մինչև 51.50 դոլար մեկ բարելի դիմաց:0 Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը աճել է 0.11%-ով՝ մինչև 54.21 դոլար՝ մեկ բարելի դիմաց: