Facebook-ը սեփական շոուների թողարկումը տեղափոխել է տարեվերջ

Facebook-ը սեփական շոուների թողարկումը տեղափոխել է տարեվերջ

Ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Facebook-ը արդեն հունիսին կարող է թողարկել երկու տասյակ տարբեր շոուներ: Ինչպես հաղորդվել է, սոցցանցին սկզբում հետաքրքրում էր տարբեր ձևաչափեր` սկսած դեռահասերի համար նախատեսված կարճ ծրագրերից մինչև մեծածախս նախագծեր, հայտնում է internetua.com-ը: Սակայն նոր բաժինների յուրացման գործընթացում հաճախ առաջանում են տարբեր խնդիրներ: Աղբյուրը տեղեկացրել է, որ այժմ Facebook-ը սեփական շոուների թողարկումը տեղափոխել է նվազագույնը մինչև տարեվերջ: