Հայաստան չպետք է մտնեն սոչիներից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ

Կարծիք կա, որ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին քրեական տարրերի պակաս չնկատվեց թե՛ ընտրատեղամասերում, թե՛ դրանցից դուրս: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Աշակ Գասպարյանը կարծիք հայտնեց, որ թաղային հեղինակությունները այս ընտրություններին չեն շատացել: Նրա խոսքով՝ մի ժամանակ՝ օրինակ՝ 2003-ի և 2008-ի ընտրություններին շատ ավելի մեծ էր ուժի գերակայությունը, իսկ այս տարվա երկու ընտրություններում ուժի գերակայությունն այդքան էլ ակնհայտ չէր: Այնուամենայնիվ, հոգեբանի դիտարկմամբ, ուժի զոռով ձայներ հավաքելու գործողությունը մեզանում առկա է եղել միշտ՝ բացի առաջին նախագահական ընտրություններից, և հանցավոր ոլորտի ներկայացուցիչներին ապավինելը հետխորհրդային երկրների կառավարման մոդելներից մեկն է: Հոգեբանի խոսքով՝ ներկայում արժեքները փոխվել են, որոնք արտացոլվում են նաև ընտրություններում. «Երբ մենք սկսում ենք նյութը, փողը կարևորել ավելի քան հոգեկան բավարարությունը, ներսի լիքությունը, հանցավորությունը կսկսի շատանալ, որովհետև հանցավորությունը ոչ թե փող չունանելու երևույթ է, այլ վերաբերմունքն է փող չունենալուն»: Ա. Գասպարյանը նշեց, որ միշտ առկա է եղել և նաև այսօր էլ գործում է հինգերորդ իշխանությունը՝ դա ընդհատակում՝ չերևացող հատվածում գործող հանցավոր միջավայրն է: Հոգեբանի դիտարկմամբ՝ հանցավորության վերացման համար պետք է ոչ միայն հանցագործության դեմ պայքարել և հանցագործներին բռնել, այլ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հանցավորությունը գերակա դիրք չգրավի. «Իսկ դա նշանակում է, որ մենք առնվազն պիտի ունենաք կրթություն, արվեստ ու մշակույթ և սոցիալական ծառայություններ»: Մանրամասները՝ տեսանյութում: