Menu.am-ի նոր թերմոպայուսակներն արդեն Հայաստանում են

Menu.am-ի նոր թերմոպայուսակներն արդեն Հայաստանում են

Ականջալուր լինելով հաճախորդների արձագանքներին և միշտ առաջնային համարելով նրանց կարծիքը՝ Menu.am առաքման ծառայության տնօրինությունը որոշում կայացրեց իր համար. այլևս ոչ մի պիցցա կամ այլ ուտեստ սառը վիճակում չի առաքվի հաճախորդներին: Հավատարիմ մնալով իր՝ մեկ քայլ առաջ սկզբունքին, օրերս ընկերությունը ձեռք բերեց նոր թերմոպայուսակներ, որոնք ոչ միայն պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճանը, այլև՝ լրացուցիչ տաքացվում: Ընկերությունը չի դադարում ոլորտում նորամուծությունների ներմուծումը: Հայաստանում այն առաջինն ու միակն է, որն ունի  նման պայուսակներ: «Նոր թերմոպայուսակները վերջերս ենք ստացել Մոսկվայից: Այս պահին ունենք 140 նոր պայուսակ: Ի տարբերություն նախկին թերմոպայուսակների, որոնք այնքան էլ չարդարացրեցին իրենց, նոր պայուսակները ոչ միայն պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճանը, այլև լրացուցիչ տաքացվում են մինչև 50 աստիճան»,- նշեց Menu.am-ի տնօրեն Սևադա Բաղդյանը: Ընկերության տնօրինությունը մինչև գարնան գալն էր սպասում պայուսակներին: Սակայն, միջպետական ճանապարհների փակվելու պատճառով դրանց Հայաստան փոխադրումը  բավական ուշացել է: Չնայած նման պայուսակների անհրաժեշտությունը շատ ավելի էր զգացվում այս տարվա ցուրտ ձմռանը, քանի որ ուտեստները նախկին պայուսակներում արագ էին սառում, բայց տարվա մյուս եղանակներին նույնպես դրանք շատ անհրաժեշտ են: Menu.am-ի համար սկզբունքային է սննդի բարձր որակն ու այն հաճախորդին ըստ հավուր պատշաճի մատուցելը: Առաքման ծառայության տնօրինությունը համոզված է՝ սառած ուտելիքի վերաբերյալ բողոքներ այլևս չեն լինելու: