Facebook-ը թողարկել է ուտելիք պատվիրելու ծառայություն

Facebook-ը թողարկել է ուտելիք պատվիրելու ծառայություն

Facebook սոցիալական ցանցը թողարկել է ուտելիք պատվիրելու ծառայություն, հայտնում է TechCrunch-ը: Ուտելիք պատվիրելու համար անհրաժեշտ է օգտվել Order Food («Պատվիրել ուտելիք») ֆունկցիայից, որը բացում է էջ պատվերների համար հասանելի ռեստորանների ցուցակը: Պարբերականը նշում է, որ ֆունկցիան առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում մի մաս օգտատերերի համար, և այն աշխատում է ոչ կայուն: