Թուրքիայից Ռուսաստան լոլիկի մատակարարման սահմանափակումները կպահպանվեն

Թուրքիայից Ռուսաստան լոլիկի մատակարարման սահմանափակումները կպահպանվեն

Ռուսական RIA Novosti գործակալության փոխանցմամբ` Թուրքիայից Ռուսաստան լոլիկի մատակարարման սահմանափակումները մնում են ուժի մեջ, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Երկուշաբթի օրը Մեդվեդևը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որտեղ նա բանակցություններ է վարել իր թուրք գործընկերոջ հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունում, Ստամբուլ կատարած այցի շրջանակներում պետք է կայանա նաև Ռուսաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: