Սիրիայում զինյալները գնդակոծել են Դամասկոսը, Դեյր էզ Զորն ու Դերաան

Սիրիայում զինյալները գնդակոծել են Դամասկոսը, Դեյր էզ Զորն ու Դերաան

Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալները գնդակոծել են մայրաքաղաք Դամասկոսը, ինչպես նաև Դեյր էզ Զոր և Դերաա քաղաքները, որի արդյունքում կան զոհեր, հայտնել է սիրիական արբանյակային հեռուստաալիքը: Դեյր էզ Զոր քաղաքում ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ականանետերով գնդակոծել են Ալ Ջուա և Հարաբեշ թաղամասերը: Մեկ մարդ զոհվել է և վիրավորվել 18-ը, հայտնել է հեռուստաալիքը: Դամասկոսում ահաբեկիչները գնդակոծել են Ալ Մազրաա թաղամասը, որի արդյունքում վիրավորվել է երեք մարդ: Դերաա քաղաքում ահաբեկիչները գնդակոծել են մի շարք բնակելի թաղամասեր: Վիրավորվել է երկու կին և մեկ երեխա, հասցվել է նյութական վնաս: