Կառավարությունը ԱԺ նախագահին կառաջարկի արտահերթ նիստ գումարել

Կառավարությունը ԱԺ նախագահին կառաջարկի արտահերթ նիստ գումարել

Այսօր՝ մայիսի 22-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրակարգում ընգրկված է եղել  6 հարց: Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ազգային ժողով: Գործադիրը որոշել է նաև  առաջարկել   ՀՀ ԱԺ նախագահին մայիսի 30-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: