ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարության հետ հաղորդակցություն է սկսել 5 բողոքի վերաբերյալ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարության հետ հաղորդակցություն է սկսել 5 բողոքի վերաբերյալ

Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիզ Նամազլըի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարության հետ  այդ երկրի դեմ ներկայացված 5 նոր բողոքի վերաբերյալ հաղորդակցություն է սկսել: Այս մասին գրում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: ՄԻԵԴ ներկայացված բոլոր 5 բողոքներն էլ վերաբերում են Ադրբեջանի ոստիկանության և անվտանգության աշխատակիցների կողմից մարդկանց ճնշումների, բռնությունների և խոշտանգումների ենթարկելու դեպքերին: ՄԻԵԴ-ն այս 5 գործերի վերաբերյալ հարցում է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը և սպասում է պատասխանի: