Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելեց Լացի պատ

Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելել է Երուսաղեմի Հին քաղաք և Լացի պատ: Թրամփը Լացի պատին մոտեցել է միայնակ և մի քանի րոպե լուռ կանգնել է: ԱՄՆ նախագահը Երուսաղեմի Հին քաղաքում զբոսնել է առանց Իսրայելի կամ Պաղեստինի ներկայացուցիչների ուղեկցության: «Թրամփը պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ գործող առաջին նախագահ, որն այցելել է Հին քաղաք և Լացի պատ»,-Twitter-ում գրել է Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դան Շապիրոն: Երուսաղեմի Հին քաղաքը համարվում է վիճելի տարածք: Պաղեստինցիները պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա պաղեստինյան պետության մայրաքաղաքը, իսկ Իսրայելն իր հերթին Երուսաղեմը համարում է իր միակ և անբաժան մայրաքաղաքը: