Վաշինգտոնի առաջնահերթությունը տարածաշրջանում փոխվում է. Հայաստանի դերը էապես նվազել է

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն այսօր «ԱՄՆ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացմանը» թեմայով քննարկմանը ժամանակ  նշեց, որ ժողովրդավարության հակված Հայաստանը վտանգ է Մոսկվայի համար: Ն. Մկրտչյանն ընդգծեց, որ Վաշինգտոնի առաջնահերթությունը տարածաշրջանում փոխվում է, և Հայաստանի դերը էապես նվազել է, կա վտանգ, որ նվազագույնի կհասցվի: Մկրտչյանի խոսքով՝ 90-ականներին ժողովրդավարության կայացման առումով Հայաստանը տարածաշրջանում մրցակից չուներ: Եթե այս ամենը ճիշտ զարգանար այլ արդյունք կունենայինք, սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Մանրամասները՝ տեսանյութում: