ԱՄՆ-ն և Եվրոպան սպասում են Հայաստանի հասուն քայլերին. Գևորգ Մելիքյան

«ԱՄՆ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացմանը» թեմայով քննարկմանը ժամանակ ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գեւորգ Մելիքյանը նշեց, որ իր դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն իրեն պահում է՝ ինչպես տիպիկ գերտերություն: Նրա խոսքով՝ ԱՄՆ քաղաքականությունը հասկանալու համար պետք է իմանալ, թե որոնք են իր շահերը ՀՀ-ում կամ տարածաշրջանում: «ԱՄՆ-ն ՀՀ-ին աջակցել է միշտ: Իսկ ինչու ՀՀ կառավարությունը պատշաճ չի իրազեկում հանրությանը ԱՄՆ աջակցության մասին. ՀՀ-ում ոստիկաններ կան, որ չեն ուզում թաղում լավ տղերքը իմանան, որ իրենք ոստիկան են, շորերը փոխում են, նոր գալիս են տուն, հիմա մերն է՝ ԱՄՆ-ից փող են վերցնում ու չեն ուզում, որ մարդիկ իմանան դրա մասին»: Ըստ Մելիքյանի, ԱՄՆ-ն իր քայլերը չի պայմանավորում ՀՀ արտաքին քաղաքականությամբ, ինչքան կհամընկնեն այդ շահերը՝ այդքան թեթև կանցնի, բայց ինքն իր շահերն է առաջ տանում բոլոր տեսակի ծրագրերով և ճանապարհներով: Քաղաքագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ն և Եվրոպան սպասում են Հայաստանի հասուն քայլերին. նրա խոսքով՝ մենք պետք է քայլ անենք, նրանք կարող են ընդառաջ գալ: Մանրամասները՝ տեսանյութում: