Բրազիլիայում հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահի հրաժարականը. Globo

Բրազիլիայում հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահի հրաժարականը. Globo

Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերի պաշտոնաթողության պահանջով մայիսի 21-ին ցույցեր են անցկացվել հարավամերիկյան խոշորագույն երկրի 27 տարածաշրջաններից առնվազն 15-ում: Ինչպես հայտնել Է Globo հեռուստաալիքը, բողոքի ակցիաներին մասնակցել են հանրապետության մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ: Ամենաբազմամարդ հանրահավաքը կայացել Է Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլուում: Կազմակերպիչների տեղեկատվության համաձայն՝ շուրջ 20 հազար մարդ Էր դուրս եկել Պաուլիստի պողոտա՝ այդ գերքաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը: Ցուցարարներից շատերը պաստառներ Էին պարզել նախագահի ուղղակի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պահանջով: Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը հավանություն Է տվել պետության ղեկավար Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն անցկացնելուն՝ Globo պորտալի հրապարակած ձայնագրությունից հետո պատգամավորներից մեկի հարցապնդման առնչությամբ: Զրույցի ընթացքում Տեմերն իբր կարգադրություն Է անում ավելի քան 630 հազար դոլար վճարել Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունիեին Petrobras նավթընկերության շուրջը ծագած կոռուպցիայի գործով «լռության համար»: Տեմերն ինքը հերքում Է իր հասցեին արված մեղադրանքները և հայտարարում, որ պաշտոնաթող չի լինի: