«Տաշիր»-ը գնել է «Իզվեստիա» խմբագրության շենքը. RIA Novosti

«Տաշիր»-ը գնել է «Իզվեստիա» խմբագրության շենքը. RIA Novosti

«Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է Սամվել Կարապետյանին, ավարտել է «Իզվեստիա» խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել է վերակառուցել այն. նախատեսվում է ստեղծել նոր բազմաֆունկցիոնալ համալիր: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին: Աղբյուրի խոսքով՝ նախագծի մեջ «Տաշիրը» կներդնի շուրջ 150 միլիոն դոլար: Խմբագրությունը տեղակայված է Մոսկայում՝ Տվերսկայա փողոցի վրա: Մայրաքաղաքի համար խորհրդանշական այդ շենքը կդառնա ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր՝ նշել է աղբյուրը: Տեղեկատվության համաձայն՝ շենքի ֆասադն ամբողջությամբ կպահպանվի, իսկ վերակառուցման արդյունքում կհայտնվի նոր համալիր, որը կներառի հյուրանոցի 250 համար, գրասենյակներ, ինչպես նաև հասարակական սննդի, առևտրի կետեր: