Հյուսիսային Կորեան հայտարարել է հրթիռի հաջող արձակման մասին

Հյուսիսային Կորեան հայտարարել է հրթիռի հաջող արձակման մասին

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջին հեռահարության հրթիռի հաջող արձակման մասին: Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ խոսքը՝ «Պուկիկսո-2» տեսակի հրթիռի մասին է: Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է հետևել հրթիռի արձակմանը: Ավելի վաղ Հարավային Կորեայի զինվորականների հայտարարել էին Հյուսիսային Կորեայի արևմտյան ափից բալիստիկ հրթիռի արձակման մասին: Հրթիռը, անցնելով շուրջ 500կմ, ընկել է Ճապոնական ծովը: Մայիսի 14-ին Հյուսիսային Կորեան ևս իրականացրել էր միջին հեռահարության հրթիռի փորձարկում: