Brent նավթի գինն ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցել է 54 դոլարը

Brent նավթի գինն ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցել է 54 դոլարը

Նավթի գինը երկուշաբթի շարունակում է բարձրանալ։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքն ապրիլի 18-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 54 դոլարը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Brent-ի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.86 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 54.07 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.93 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.80 դոլարի։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը՝ նավթի գնի բարձրացումը պայմանավորված է մայիսի 25-ին ՕՊԵԿ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հանդիպման սպասումով։ Գործակալությունը հավելում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կարող են հասնել նավթի արդյունահանումը մինչև 2018 թվականի մարտ օրական մինչև 1.8 մլն բարելի կրճատելու համաձայնագրի։