ԱՄՆ-ն Ուկրաինայի և այլ երկրների անհատույց օգնությունը կփոխարինի վարկերով. WSJ

ԱՄՆ-ն Ուկրաինայի և այլ երկրների անհատույց օգնությունը կփոխարինի վարկերով. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բյուջեի իր առաջարկում նշել է մի շարք երկրների, ներառյալ Ուկրաինայի համար պաշտպանության զարգացման համար անհատույց դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու անհրաժեշտությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Համաձայն ԱՄՆ նախագահի նախաձեռնության՝ պաշտպանական կարիքների համար անհատույց դրամաշնորհների փոխարեն Վաշինգտոնը պետք է գործարկի այդ պետությունների վարկավորման ծրագիր։ Ուկրաինայից բացի, ԱՄՆ նոր քաղաքականությունը կարող է անդրադառանալ Պակիստանի, Թունիսի, Լիբանանի, Կոլումբիայի, Ֆիլիպինների, Վիետնամի վրա։ Անհատույց դրամաշնորհները կշարունակեն ստանալ Իսրայելը, Եգիպտոսը և Հորդանանը։