Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 100 մլն դոլար կուղղեն Իվանկա Թրամփի՝ գործարար կանանց հիմնադրամին

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 100 մլն դոլար կուղղեն Իվանկա Թրամփի՝ գործարար կանանց հիմնադրամին

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 100 մլն դոլար կհատկացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին դստեր՝ Իվանկայի՝ կին ձեռնարկատերերի և փոքր բիզնեսի սեփականատերերի հիմնադրամին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Թրամփի խոսքով՝ նրա դերը կայանում է ԱՄՆ-ում և այլ երկրներում կանանց հնարավորությունների ընդլայնման մեջ։ Նշվում է, որ ներկա պահին ձևավորվող հիմնադրամը նպատակաուղղված կլինի Մերձավոր Արևելքում ֆինանսական օգնությանն ու տնտեսական շուկաներին կանանց հասանելիության դյուրացմանը։