Twitter-ի հիմնադիրը ներողություն է խնդրել այն բանի համար, որ Թրամփը նախագահ է դարձել

Twitter-ի հիմնադիրը ներողություն է խնդրել այն բանի համար, որ Թրամփը նախագահ է դարձել

Twitter միկրոբլոգների ծառայության հիմնադիրներից մեկը՝ Էվան Ուիլյամսը, ներողություն է խնդրել այն բանի համար, որ Դոնալդ Թրամփը կարողացել է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ շնորհիվ միկրոբլոգների ծառայության։ Այդ մասին Ուիլյամսը հայտարարել է The New York Times-ի հետ հարցազրույցում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը գլխավորել ինքը կարողացել է՝ շնորհիվ իր թվիթերյան միկրոբլոգի։ Մեկնաբանելով Թրամփի այդ խոսքերը՝ Ուիլյամս ասել է. «Դրանում Twitter-ի դերը շատ վատն է»։ «Եթե դա ճիշտ է, որ նա նախագահ չէր դառնա, եթե չլիներ Twitter-ը, ապա ներողություն եմ խնդրում»,-հայտարարել է նա։ Սպիտակ տունն այս հայտարարությունը չի մեկնաբանել։