ԴԱԻՇ-ը թունավոր նյութերի փորձարկումներ է անցկացնում մարդկանց վրա. ԶԼՄ-ներ

ԴԱԻՇ-ը թունավոր նյութերի փորձարկումներ է անցկացնում մարդկանց վրա. ԶԼՄ-ներ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները թունավոր նյութերը փորձարկում են մարդկանց վրա մինչ դրանք մարտական գործողություններում կիրառելը։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Ինչպես գրում է պարբերականը՝ ահաբեկիչները մահաբեր քիմիկատներ են փորձարկում պատանդների վրա։ Թունավոր միացություններն առանձնացվում են միջատասպաններից ու խառնվում սննդին ու ջրին, որն այնուհետև ստանում են պատանդները։ Անցկացվող փորձերի մասին վկայությունները գտնվել են Մոսուլի համալսարանի գաղտնարանում այն բանից հետո, երբ իրաքյան ուժերն ազատագրել են քաղաքն ահաբեկիչներից։ Փորձագետները վախենում են, որ ԴԱԻՇ-ը կարող է փորձել թունավորել սննդամթերքն արևմտյան երկրներում, և դա կհանգեցնի բազմաթիվ զոհերի։ Նրանց կարծիքով՝ ծայրահեղականները շարունակում են թունաքիմիակատների փորձարկումները մարդկանց վրա Ռաքքայում։