Թարգմանչական սկանդալ՝ Թրամփ-Էրդողան բանակցությունների ժամանակ. Yeni Çağ , Թուրքիա

Թարգմանչական սկանդալ՝ Թրամփ-Էրդողան բանակցությունների ժամանակ. Yeni Çağ , Թուրքիա

Սպիտակ տանը նախագահներ Էրդողանի ու Թրամփի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ սկանդալ է ծագել՝ կապված հնչեցված հայտարարությունների թարգմանության հետ։ Տեքստը, որն ընթերցել է Էրդողանը, և դրա թարգմությունը եղել են տրամագծորեն հակառակ։ «Ահաբեկչական կազմակերպությունների դեմ սկզբունքային և վճռական պայքարի ոլորտում մենք քայլերի շարունակման հույս ունենք, որոնք կհատուցեն անցյալի սխալները»,-նշել է Էրդողանն իր ելույթում։ Դրանով իսկ Էրդողանը բացահայտ ազդանշան է տվել ԱՄՆ-ին, և անուղղակիորեն ակնարկ անելով ԱՄՆ-ի համագործակցությանն այնպիսի կազմակերպպությունների հետ, ինչպիսիք են Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), նախազգուշացրել Ամերիկային այն մասին, որ դա սխալ է, և դրա շտկման հույս հայտնել։ Անգելերն թարգմանված տեքստում ասվել է, որ ողջ աշխարհում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի տեսանկյունից մենք չենք կրկնի անցյալի սխալները, կշարունակենք միասին ընթանալ այդ ուղով։ Թրամփը, լսելով, որ թուրքական կողմն իբրև թե ճանաչում է իր սխալները, գլխով է արել և ակնհայտ գոհ եղել ասվածից։ Թարգմանության երկրորդ սխալը Էրդողանը նշել է, որ YPG և PYD ահաբեկչական կազմակերպությունների ընկալումը որպես երկխոսության կողմ որևէ երկրի կողմից միանգամայն չի համապատասխանում այդ հարցով առկա միջազգային համաձայնագրերին։ Նա բացահայտ անվանել է այդ կազմակերություններն ահաբեկչական։ Անգելերն թարգմանության մեջ «ահաբեկչական կազմակերպություն» բառակապակցությունը չի օգտագործվել։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն անմիջականորեն համագործակցում է վերոնշյալ խմբավորումների հետ, այդ ուժերի հանդեպ «ահաբեկչական կազմակերպություն» բառակապակցության բացակայությունը ցանկացած դեպքում պետք է գրավեր ամերիկյան կողմի ուշադրությունը, սակայն նման բան տեղի չունեցավ։ Անհասկանալի է, թե ինչպես են տեղ գտել նման սխալները, քանի որ Էրդողանն ընթերցել է իր հայտարարությունը թղթից, և թարգմանիչը, հավանաբար, նույնպես ունեցել է այդ տեքստը։ Սխալները հասկանալի կլինեին, եթե Էրդողանը հայտարարություններն աներ հանկարծակի՝ առանց նախապատաստվելու, սակայն ելույթը նախապատրաստվել էր մինչ բանակցությունները։