Նոր «Սասնա ծռերի» հանրային պահանջ չկա, իսկ ընդդիմադիր «Ելքը» խնդիր ունի

Անդրադառնալով խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններից հետո ստեղծված հետընտրական իրավիճակին՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ նախորդ 5 տարիների ընթացքում քաղաքական համակարգը ձախողված էր, և այսօր ձախողման փուլը ընդհատվել է, սակայն պարզ չէ, թե ինչ կլինի հետագայում: Նրա խոսքով՝ այն ընդդիմադիր ուժերը, որոնք 2012-ին հնարավորություն էին ստացել խորհրդարանում լինելու և շանս ունեին խորհրդարանում հայտնվելը ամրապնդելու և ապահովելու գաղափարական դիվերսիֆիկացիայի ենթարկելով, չարեցին դա, արդյունքում դուրս մնացին: Ն. Սամսոնյանի դիտարկմամբ՝ այն, որ որոշ ուժեր չանցան խորհրդարան, դա նախանշում է ՀՀ քաղաքական համակարգում փոփոխությունների նոր սկիզբ: Նրա խոսքով՝ քաղաքական դաշտը այս անգամ ունի հստակ պարզություն. «ԱԺ-ում կա մեկ ընդդիմություն՝ «Ելք» դաշինքն է, կա իշխանություն, որը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայով ավելի հստակ տեսք ստացավ, և կա մի ուժ, որը ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն, այսինքն՝ դե յուրե ընդդիմություն է, բայց դե ֆակտո բոլորս գիտենք, որ կաշառքով ձայներ ստացած քաղաքական ուժ է և ցանկացած պահի սպասարկելու է իշխանության օրակարգը, դա «Ծառուկյան» դաշինքն է»: «Այս պահին հստակություն կա «Ելք»-ի մասով, բայց «Ելք»- ը ևս լուրջ  խնդիր ունի ժողովրդի կողմից ստացած քվեն գաղափարական դիվերսիֆիկացիայի ենթարկելու,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե չլինի գաղափարական դիվերսիֆիկացիա, 2022-ին »Ելք»- ը շատ հնարավոր է, որ հայտնվի լուսանցքում՝ ինչպես ՀԱԿ-ը, և համալրի մարգինալների շարքը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր նոր «Սասնա ծռեր»- ի հանրային պահանջ չկա: Մանրամասները՝ տեսանյութում: