Աֆղանստանում «Թալիբանի» գրոհայինները 20 ոստիկանի են սպանել

Աֆղանստանում «Թալիբանի» գրոհայինները 20 ոստիկանի են սպանել

«Թալիբան» խմբավորման գրոհայիններն Աֆղանստանի հարավում մի շարք հարձակումներ են գործել հսկիչ-անցակետերի վրա, 20 ոստիկան է զոհվել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: «Այս առավոտ «Թալիբանի» մի խումբ գրոհայիններ՝ ծանր և թեթև զենքով զինված, կոորդինացված հարձակումներ է իրականացրել ոստիկանության մի քանի հսկիչ-անցակետի վրա Զաբուլ նահանգի Շահջոյ շրջանում, 20 ոստիկան է զոհվել»,- գործակալությանն ասել է նահանգապետ Բիսմիլլա Աֆղանմալը: Տեղի իշխանությունների տեղեկությամբ՝ առնվանզ 15 իրավապահ վնասվածքներ է ստացել: