IBF-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մարտը սկանդալով է վերջացել

IBF-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մարտը սկանդալով է վերջացել

Երկրորդ միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մարտը սկանդալով է վերջացել: Այս մասին հայտնում է fightnews.com պորտալը: Կոչման համար պայքարել են վենեսուելացի Խոսե Ուսկատեգին և ամերիկացի Անդրե Դիրելը: 8-րդ ռաունդի վերջում վենեսուելացի բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին, սակայն արբիտրը համարել է, որ Ուսկատեգին հարվածը գոնգից հետո է հասցրել: Դատավորը որոշում է ընդունել որակազրկել վենեսուելացուն և հաղթանակը Դիրելին շնորհել: Դրանից հետո ամերիկացու մարտավկան ռինգում մոտեցել է Ուսկատեգիին և երբ վենեսուելացու ուշադրությունն ուրիշ կողմ է եղել, հարվածել է նրա ծնոտին: Ապշած բռնցքամարտիկը հայտնվել է նոկդաունի վիճակում և չնայած կանգնած է մնացել՝ չի կարողացել ինքնուրույն հետադարձել հարվածը: Հետաքրքիր է, որ Դիրելի մարտավկան նրա քեռին է՝ Լեոն Լոուսոնը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լոուսոնը փախել է մարզադաշտից և ներկայումս նրան ոստիկանությունն է որոնում: