Ընտրական համակարգը դրսից բերելով՝ չապահովեցինք ազգային ոգին բարձրացնելու պարտադիր պայմանը

Ընտրական համակարգը դրսից բերելով՝ չապահովեցինք ազգային ոգին բարձրացնելու պարտադիր պայմանը

Ընտրությունների համակարգը դրսից բերելով՝ չապահովեցինք պարտադիր պայմանը՝ ազգային ոգին բարձրացնել ու համապատասխանեցնել ներմուծված օրենքներին: Եթե դա չի արվում, ապա ընտրություններով իշխանություն փոխելը դառնում է անհնարին, և ընտրությունները ժողովրդին վհատեցնում են, երկիրը քաոսի վերածում «Առաջին լրատվական»-ը հրապարակախոս Արծրուն Պեպանյանից, թե ինչպես է գնահատում  հետընտրական  ցիկլը, կա՞ արդյոք սպասելիք այս նոր խորհրդարանից: Ի պատասխան Արծրուն Պեպանյանը նշեց. «Դեռ անցյալ դարի վերջերից հրապարակայնորեն (հարցազրույցներ, հոդվածներ, սեմինարներ-քննարկումներ, հաղորդաշարեր, գրքեր) հիմնավորում եմ, որ մենք ընտրությունների համակարգը դրսից բերելով՝ չապահովեցինք պարտադիր պայմանը՝ ազգային ոգին բարձրացնել ու համապատասխանեցնել ներմուծված օրենքներին: Եթե դա չի արվում, ապա ընտրություններով իշխանություն փոխելը դառնում է անհնարին, և ընտրությունները ժողովրդին վհատեցնում են, երկիրը քաոսի վերածում: Բացի դա, մեկ տասնամյակ է՝ հրապարակայնորեն (հարցազրույցներ, հոդվածներ, սեմինարներ, հաղորդաշարեր, գրքեր) ներկայացնում եմ իրավիճակից դուրս գալու՝ մեր մեծերի ուրվագծած, իմ կողմից լրամշակված ուղին, որը հաշվի է առնում իրավիճակը ծնող երևույթների արդյունարար բացասական ազդեցությունը; Այդ ուրվագիծը թերևս ելքի միակ ուղին է, ինչում է՛լ ավելի եմ համոզվում ժամանակի ընթացքում: Գտնում եմ, որ ներդրված ջանքերս բավարար են հանրային իրազեկում ապահովելու համար, ու այսուհետ այդ հարցերին հրապարակային իմ ելույթներում չեմ անդրադառնա: Ելքի ուրվագծի վերաբերյալ ելույթներս կան համացանցում: Պատրաստ եմ պարզաբանել ընթերցողների հարցերը, պատրաստ եմ հաշվի նստել առաջարկությունների հետ, պատրաստ եմ քննարկել առարկություններն ու դիտողությունները: Մնացյալ հարցերով զբաղվելը՝ ընտրություններ, կուսակցություններ, ընդդիմություն, իշխանություն, համարում եմ ժամանակի անտեղի կորուստ»: