Թուրքիան նոր գործողությունների է պատրաստվում Սիրիայում և Իրաքում

Թուրքիան նոր գործողությունների է պատրաստվում Սիրիայում և Իրաքում

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մշակել է տարածաշրջանում հավանական հակաահաբեկչական գործողությունների պլան՝ ուղղված Սիրիայից և Իրաքից քրդական զինված կազմավորումների հնարավոր հարձակումների դեմ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Գործակալության ռազմական աղբյուրներն Անկարայում հայտնել են, որ պլանները նախատեսում են վճռական հակահարված Սիրիայում և Իրաքում PKK ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումների (YPG և PYD) գրոհայինների ցանկացած հարձակումներին։ Հարակից պետություններում գործողությունների նախապատրաստությունն ավարտված է։ Զենքի ու զինամթերքի պահեստները համալրված են, սահմանամերձ շրջաններ է ուղարկվել հավելյալ ռազմական տեխնիկա։ Միևնույն ժամանակ Իրաքի և Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի շրջաններում ստեղծվել է լոգիստիկ աջակցության ենթակառուցվածք։