Ռուհանին հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում. ՆԳՆ

Ռուհանին հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում. ՆԳՆ

Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին վերընտրվել է երկրորդ ժամկետում՝ հավաքելով 57 տոկոս ձայն։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Աբդուլռեզա Ռահմանի Ֆազլին ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Քվեարկելու իրավունք է ունեցել մոտ 56 մլն մարդ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս։ Նախագահական ընտրություններին մասնակցել է 4 թեկնածու։