Ռուհանին առաջատար է Իրանի նախագահական ընտրություններում. ԶԼՄ-ներ

Ռուհանին առաջատար է Իրանի նախագահական ընտրություններում. ԶԼՄ-ներ

Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին առաջատար է նախագահական ընտրություններում 37 մլն ձայների հաշվարկից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին։ Գործակաության աղբյուրի տվյալներով՝ Ռուհանին հավաքել է 21.6 մլն ձայն՝ 40 մլն քվեաթերթիկից 37 միլիոնի հաշվարկից հետո։ Նրան հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռայիսին՝ 14 մլն ձայնով։ Ընտրություններին մասնակցել է 4 թեկնածու։ Ընտրելու իրավունք ունի մոտ 56 մլն մարդ։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է մոտ 70 տոկոս՝ հայտնում է երկրի ՆԳՆ-ը։ Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացվել են քաղաքային խորհուրդների ընտրություններ։