Թրամփը Կոմիին անվանել է «հոգեկան հիվանդ» և «խենթ ու ցանցառ». New York Times

Թրամփը Կոմիին անվանել է «հոգեկան հիվանդ» և «խենթ ու ցանցառ». New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Ռուսաստանի պատճառով ենթարկվել է մեծ ճնշման ԿՀՎ և նրա նախկին նախագահ Ջեյմս Կոմիի կողմից, և Կոմիին Թրամփը բնութագրել է որպես «հոգեկան հիվանդ» և «խենթ ու ցանցառ»: Այդ մասին հայտնում է New York Times-ը`վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Վաշինգտոնում երկու առաջնորդների հանդիպման ձայնագրությանը: «Ես հենց նոր հեռացրեցի ԿՀՎ տնօրենին: Նա հոգական հիվանդ, խենթ ու ցանցառ… Ռուսաստանի պատճառով ես ենթարկվել եմ մեծ ճնշման: Սակայն դա վերջացել է»,- Թրամփի խոսքերն է մեջբերում պարբերականը: