Իրանում փակվել են ընտրատեղամասերը

Իրանում փակվել են ընտրատեղամասերը

Իրանի նախագահական ընտրությունների բոլոր ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտված է, սկսվել է ձայների հաշվարկը: Այս մասին հայտարարություն է տարածել երկրի ՆԳՆ-ն: Press TV-ի տվյալներով՝ երկրով մեկ բոլոր ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 00.00-ին: Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանին հայտարարել է, որ քվեարկության ժամը հաջորդ օրը երկարաձգելը անօրինական կլիներ: Ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 70 տոկոսը: