Ամերիկուհու տանը 120 հազար մեղու են գտել

Ամերիկուհու տանը 120 հազար մեղու են գտել

ԱՄՆ-ում քաղաքացին բողոքել է, որ իր տանը հանկարծակի մեղուներ են հայտնվել: Պարզվել է, որ տան վերնահարկում եղել են մեղուների փեթակներ, հայտնում է CBS-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգում: Լիզա Օրմունդտը կանչել է մեղվապահ, որն էլ հայտնաբերել է մեղուներին: Տան վերնահարկում եղել է 120 հազար մեղու և երկու մետրանոց մեղրահաց: Արդյունքում՝ մեղվապահը քամել է ավելի քան 60 լիտր մեղր: