Թրամփի վարկանիշը նրա պաշտոնավարման օրից ի վեր նվազագույն ցուցանիշ է գրանցել

Թրամփի վարկանիշը նրա պաշտոնավարման օրից ի վեր նվազագույն ցուցանիշ է գրանցել

ԱՄՆ քաղաքացիների կողմից Թրամփին աջակցության վարկանիշը նրա պաշտոնավարման պահից ի վեր հասել է նվազագույնի՝ տեղեկացնում է Reuters-ը: Վարկանիշային այդ նվազագույն ցուցանիշը պայմանավորված է Թրամփի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրավի հանդիպման շուրջ ծագած աղմուկով, ինչպես նաև ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի պաշտոնանկությամբ: Հասարակական կարծիքի հարցման տվյալների համաձայն՝ ամերիկացիների միայն 38 տոկոսն է հավանություն տալիս ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը: