Հայտնի է դարձել, թե որքան է վաստակել Պուտինի խոհարարը ՌԴ բանակում

Հայտնի է դարձել, թե որքան է վաստակել Պուտինի խոհարարը ՌԴ բանակում

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հրապարակել է նոր հետաքննություն, ինչը վերաբերվում է ՌԴ նախագահին մոտ շրջանին: Այդ մասին հայտնում է Hronika.info-ն: «Մենք զբաղվել ենք այդ գործով մեկ ու կես տարի և հպարտությամբ ձեզ ներկայացնում ենք, որ բացահայտվել, ապացուցվել և հարուցվել է հակամոնոպոլիստական գործ կարտելի մասին, կազմակերպված Եվգենի Պրիգոժինի՝ հենց իր՝ «Պուտինի խոհարարի» կողմից,- գրում է Նավալնին՝ նկարագրելով տեսանյութը: Նավալնիի խոսքերով` փաստացիորեն հաջողվել է ապացուցել 23 միլիարդը: Այնտեղ ընդամենը եղել է ավելի քան 180 միլիարդ ռուբլի: «Դա խոշորագույն կարտելային գործն է Ռուսաստանում դիտարկվածներից այս պահի դրությամբ: Կարտելի միջոցով Պուտինի խոհարարը ստացել է 23 միլիարդ ռուբլու պետական պայմանագրեր և այդ գումարի նշանակալի մասը պարզապես գողացել է»,- գրում է Նավալնին: Նա նաև պնդում է, որ երկուշաբթի հակամոնոպոլիստական ծառայությունը պետք է որոշում կայացնի կարտելի վերաբերյալ: