Սան Ֆրանցիսկոյում զբոսաշրջիկներին կառաջարկեն սուրճ խմել առնետների «ընկերակցությամբ»

Սան Ֆրանցիսկոյում զբոսաշրջիկներին կառաջարկեն սուրճ խմել առնետների «ընկերակցությամբ»

Սան Ֆրանցիսկոյում զբոսաշրջիկների համար նոր Rat Café անվամբ սրճարան է բացվել, որտեղ առաջարկում են 50 դոլարի դիմաց սուրճ խմել առնետների ընկերակցությամբ՝ տեղեկացնում է Mashable-ը: Լրատվամիջոցը պնդում է, որ սուրճի բարձր գինը պայամանավորված է նրանով, որ այցելուները բացառիկ հնարավորություն են ձեռք բերում հակասանիտարական պայմաններում սուրճ խմելու: Սուրճ խմելու ժամանակ նրանց շուրջը կվազվզեն առնետները. իսկ կրծողները և հասարակական սնունդը, ինչպես հայտնի է, անհամատեղելի են: Սրճարանը նման պայմաններով կաշխատի տարվա մեջ միայն մի քանի օր: Հայտնի է նաև, որ այցելուն կարող է սուրճը ճաշակելուց հետո իր հետ վերցնել իրեն դուր եկած առնետին: Someone's opening a rat cafe and we're confused as to why