Պորտուգալիայում արդեն որոշել են՝ որտեղ անցկացնել «Եվրատեսիլ-2018»-ը

Պորտուգալիայում արդեն որոշել են՝ որտեղ անցկացնել «Եվրատեսիլ-2018»-ը

«Եվրատեսիլում» Պորտուգալիայի հաղթանակից հետո անցել է ընդամենը մեկ շաբաթ, իսկ Պորտուգալիայում արդեն որոշել են, թե հաջորդ տարի որտեղ են այն անցկացնելու: Ընտրվել է Լիսաբոնի Meo Arena մարզադաշտը, հայտնում է mediananny.com-ը: Այն Եվրոպայում մեծությամբ երրորդ փակ մարզադաշտն է, իսկ Պորտուգալիայում` առաջինը: Ի դեպ, Meo Arena-ն կարող է ընդունել մինչև 20 հազար մարդ: