ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է հրապարակել Թիլերսոնի հետ նամակագրությունը Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է հրապարակել Թիլերսոնի հետ նամակագրությունը Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է ԶԼՄ-ներում հրապարակել Ռուսաստանի վերաբերյալ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ նամակագրությունը, որը իրականացվել է, երբ Թիլերսոնը ExxonMobil ընկերության ղեկավար է եղել՝ տեղեկացնում է CNN-ը: Գերատեսչության նման պատասխանի առիթը հեռուստաալիքի հարցումն է եղել տեղեկատվության պաշտպանության մասին օրենքի շրջանակներում նամակագրության տրամադրման վերաբերյալ: «Փաստաթղթի ուսումնասիրությունից հետո մենք եզրակացրել ենք, որ նյութերը պետք է ամբողջովին գտնվեն Պետդեպի հսկողության տակ»,- պատասխանել են CNN-ի ներկայացուցիչներին: