Բրեդ Փիթին ցնցել է միանգամից երկու ընկերների մահը

Բրեդ Փիթին ցնցել է միանգամից երկու ընկերների մահը

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը ցնցված է միանգամից երկու ընկերոջ մահվան պատճառով՝ տեղեկացնում է E! Online-ը՝ հղում կատարելով աղբյուրին: Անցյալ կիրակի կյանքից հեռացավ Paramount Pictures-ի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն Բրեդ Գրեյը, իսկ մայիսի 18-ին մահացավ Soungarden-ի ղեկավար Քրիս Քորնելը: Փիթը երկուսի հետ էլ մտերիմ էր, ներկա պահին, աղբյուրի խոսքով, Փիթը ընկճված է և շոկային վիճակի մեջ է: Ավելի վաղ դերասանը հայտարարել էր, որ ինքը Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո ինքնասպանության մասին մտքեր չունի: