Մյունխենի բնակիչը ինքնահրկիզման փորձ է կատարել քաղաքի կենտրոնում

Մյունխենի բնակիչը ինքնահրկիզման փորձ է կատարել քաղաքի կենտրոնում

Մյունխենի բնակիչը քաղաքի կենտրոնում ինքնահրկիզման փորձ է կատարել, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով քաղաքի ոստիկանության մամուլի ծառայությանը: «54 տարեկան տղամարդը` ծնունդով Մյունխենից, ուրբաթ օրը իր ավտոմեքենայով մտել է Մարիենպլաց (հրապարակ Մյունխենի կենտրոնում):Մարիայի կոթողի և քաղաքապետարանի միջև նա իր վրա լցրել է մի քանի լիտր բենզին և իրեն այրել»,- ասված է մամուլի հաղորդագրությունում՝ հրապարակված գերատեսչության կայքում: Անցորդները հանգցրել են կրակը, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մեկ ժամ անց մահացել է: Նրա ավտոմեքենայում մարկերով գրված էր մի քանի կարգախոս: Տղամարդու գործողության դրդապատճառները դեռևս չի պարզվել: Միջադեպը հետաքննում է Մյունխենի ոստիկանությունը: