Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացրել են երկու ժամով

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացրել են երկու ժամով

Ռուսական RIA Novosti գործակալության փոխանցմամբ` Իրանի ներքին գործերի նախարարությունը երկու ժամով ավելացրել է ուրբաթ օրը երկրում տեղի ունեցող նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը, ասված է ՆԳՆ հաղարդագրության մեջ: «ՆԳ նախարարը հաջողությամբ ավելացրել է Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկու ժամով, այսինքն մինչև ժամը 20.00-ն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: Իրանի բոլոր քաղաքներում ուրբաթ օրը առավոտյան ընտրատեղամասերը բացվել են: Նախագահական ընտրությունների հետ միաժամանակ Իրանում տեղի են ունենում ավագանու և խորհրդարանական ընտրություններ: Քվեարկելու իրավունք ունի շուրջ 56 միլիոն մարդ: Ընդամենը բացվել է 63 ընտրատեղամաս: