Սերժ Թանկյանը կստեղծի ռուսական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի երաժշտությունը

Սերժ Թանկյանը կստեղծի ռուսական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի երաժշտությունը

Հանրահայտ հայ երաժիշտ, Sistem of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը որպես կոմպոզիտոր միացել է «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի նախագծին: Ինչպես տեղեկացնում է  Ցենթրալ Փարթներշիփ ռուսական կինոընկերության պաշտոնական էջը, Թանկյանը վաղուց ցանկանում էր էպիկական ֆիլմերի համար երաժշտություն գրել, և այս ֆիլմը լինելու է իր առաջին փորձը կոմպոզիտորի կարգավիճակում: « Ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ «Կոլովրատովի մասին լեգենդը» ֆիլմի համար: Երազել եմ այսպիսի  նախագծերում աշխատել և հպարտանում եմ դրանով»,- նշել է Սերժ Թանկյանը: Ֆիլմում ստեղծվել է 6 երաժշտական պատմություն, որի մի մասը էլեկտրոնային է, իսկ գործիքային մասը System of a Down խումբը գրելու է առանձին: Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևի խոսքով` Սերժ Թանկյանը ստեղծել է այնպիսի երաժշտություն, որը կարելի է դասել լավագույն  կինոերաժշտությունների շարքում: Ֆիլմի երաժշտության աշխատանքները կավարտվեն 2017 ամռանը , այն կցուցադրվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին: