Ուկրաինան պատրստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին. փոխվարչապետ

Ուկրաինան պատրստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին. փոխվարչապետ

Ուկրաինայի եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Իվանա Կլիմպուշ-Ցինզաձեն հայտարարել է, որ Ուկրաինան ներկայում պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայց ներկայացնել: Դաշինքում ևս առայժմ չեն նպաստի այդ քայլին: Այս մասին հաղորդում է UNIAN գործակալությունը: «Մենք անդամակցության ռազմավարական նպատակ ունենք, հավանական է, որ այդ մասին ևս կարող ենք խոսել»,-ասել է փոխվարչապետը Ուկրաինայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ: «Ակնհայտ է, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ նման հայց ներկայացնել, մեր դաշնակիցները ևս պատրաստ չեն աջակցել Ուկրաինայի այդ քայլին: Այդ պատճառով այժմ մեզ համար կարևոր է հասնել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին»,-հավելել է նա: