Ադրբեջանը նվազեցրել է նավթի արդյունահանումը

Ադրբեջանը նվազեցրել է նավթի արդյունահանումը

2017թ. ապրիլին Ադրբեջանը 1.6%-ով կրճատել է նավթի արդյունահանումը՝ օրական մինչև 781 հազար բարել: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության էներգետիկայի նախարարության տվյալները: «Ադրբեջանը՝ որպես նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի մասնակից, պատրաստ է աջակցել շուկայի կայունացման հետագա քայլերին»,-ընդգծել է էներգետիկայի նախարարության նախկին ղեկավար Նատիկ Ալիևը: Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ կատարում է նավթի արդյունահանման կրճատման հարցով ստանձնած պարտականությունները: