Իրանի ԱԳՆ-ն նախագահական ընտրություններն անվանել է «տարածաշրջանում առանցքային իրադարձություն»

Իրանի ԱԳՆ-ն նախագահական ընտրություններն անվանել է «տարածաշրջանում առանցքային իրադարձություն»

Իրանում այսօր անցկացվող նախագահական ընտրությունները Մերձավոր Արևելքի կյանքում կարևորագույն իրադարձություններից են: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Իրանում նախագահական ընտրությունների հանդիսավոր անցկացումը՝ ժողովրդի համատեղ մասնակցությամբ, կարևոր իրադարձություններից մեկն է այն հատուկ տարածաշրջանում, որտեղ գտնվում է Իրանը»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ Իրանի բոլոր քաղաքներում ընտրատեղամասերը բացվել են ուրբաթ առավոտյան: Նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի մոտ 56 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, բացվել է 63 հազար տեղամաս: Նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող ղեկավար Հասան Ռոհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: