Դիվանագիտական սկանդալ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը մեկնում է Թբիլիսի մեկնաբանություններ տալու

Դիվանագիտական սկանդալ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը մեկնում է Թբիլիսի մեկնաբանություններ տալու

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ուրբաթ կժամանի Թբիլիսի, որտեղ սպասում են նրա մեկնաբանություններին՝ Ցխինվալում արված հայտարարության կապակցությամբ: Այս մասին Rustavi2 հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի դեսպան Նատալիա Սաբանաձեն: Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող Ցխինվալի շրջան (Հարավային Օսիա) կատարած այցի ընթացքում Զալբերը շնորհավորել է Անատոլի Բիբիլովին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, որն անցկացվել է ապրիլին: Այցի տեսաձայնագրությունը ցուցադրվել է վրացական հեռուստաալիքներով: Դրանից հետո նա այցելել է նաև Աբխազիա: «Նա հանդիպումներ կունենք արտգործնախարարությունում: Լավ պահ է, որպեսզի հենց ինքը մեկնաբանի այդ հարցը»,-ասել է Սաբանաձեն: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Եվրամիությունը չի ճանաչում ընտրությունները, որոնք անցկացվել են Հարավային Օսիայում և աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Ավելի վաղ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանին կանչել էին ԱԳՆ, որտեղ նա նշել էր, որ Զալբերն ինքը պետք է մեկնաբանի իր խոսքերը: