Իսլամխանը չի զիջում Հենրիխ Մխիթարյանին. Անդրեյ Արշավին

Իսլամխանը չի զիջում Հենրիխ Մխիթարյանին. Անդրեյ Արշավին

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը, ով ներկայում հանդես է գալիս Ղազախստանի «Կայրաթում», «Р-Спорт» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ղազախ հարձակվող Բաուրժան Իսլամխանը խաղային որակներով չի զիջում Հենրիխ Մխիթարյանին: «Ղազախստանի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը կարող է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ եւ ստեղծել մարտունակ հավաքական: Հուսով եմ, որ մոտ ապագայում Ղազախստանը կունենա ազգային թիմը որը չի երազի հայերի հետ ոչ-ոքի խաղալու մասին: Հայաստանը ավելի ուժեղ չէ Ղազախստանից, միակ ուժեղ կողմը Հենրիխ Մխիթարյանն է: Նշեմ սակայն, որ խաղային որակներով Իսլամխանը չի զիջում Հենրիխին»,-ասել է Արշավինը: